Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 11-ին Գործարանային փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 56-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պլաստմասե տարա և ընդհանուր մոտ 4 գրամ դեղնականաչավուն զանգվածով թղթե երկու փաթեթ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 56-ամյա չարենցավանցու բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 16 գրամ դեղնականաչավուն զանգվածով չորս փաթեթ և չորացված կանեփի 15 թուփ։
Հանգամանքները պարզվում են։
























