Հայաստանում լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի «Թիֆլիս. հայկական ժառանգության պատկերազարդ պատմություն» հատորը։
Այն տպագրվել է Ներսիսյան դպրոցի 200-ամյա հոբելյանի առթիվ և յուրօրինակ հարգանքի տուրք է հայ-վրացական դարավոր համակեցությանն ու բարեկամությանը:
Նոյեմբերի 6-ին Երևանում կայացավ գրքի շնորհանդեսը:
Մոտ 300 ներկաներին Հատորի հեղինակը Հայոց Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց 5 տարվա իր աշխատանքի արդյունքում ծնված գրքի մասին:
Անհավանական, երբեմն էլ անսպասելի տեղերից հաջողվել է մեկտեղել շուրջ 3000 թանգարանային նմուշների, անձնական հավաքածուների, բացառիկ լուսանկարների, փաստաթղթերի, ձեռագրերի, գեղանկարների, փորագրանկարների պատկերներ, որոնք հատորը դարձնում են բացառիկ գրահրատարակչական միավոր» ներկայացրեց գրքի հեղինակը:
Դեմոյանը 864 էջից և 13 գլուխներից բաղկացած գրքում անդրադարձել է Թբիլիսիի հայկական հետքերի բոլոր դրվագներին:
Գրքի շնորհանդեսը դեկտեմբերի 12-ին կայացավ նաև Վրաստանի ազգային գրադարանի մեծ սրահում։
Վրաստանում «Թիֆլիս» գրքի շնորհանդեսին մասնակցում էին և վրացիներ և հայեր, որոնք հետաքրքրությամբ բացահայտեցին Թբիլիսիում հայկական հետքերը՝ արձանագրելով երկու երկրների դարավոր բարեկամությունը:
Հավելենք, որ Հայկ Դեմոյանի հեղինակած 3.5 կիլոգրամանոց փաստական հատորը կարել է ձեռք բերել Bookinist-ից և այլ գրախանութներից։
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































