Armenian text to speach

ԱԱԾ փոխտնօրեն Եսայի Մկրտչյանը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը «զեղչելու» մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ազգային անվտանգության ծառայությունը իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է օրենքով սահմանված իր գործունեությունը»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ փոխտնօրեն Եսայի Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում կա՞ մեկը, որը ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտի, գնդապետի, գեներալի ինչ-որ տեղեկություն:

Հարցին՝ պատարագի տեքստից կաթողիկոսի անունը զեղչելը ԱԱԾ լիազորությա՞ն շրջանակում է, նա պատասխանել է. «Եկեք խոսենք քննարկվող օրինագծերի վերաբերյալ։ Եթե ունեք հարց, սիրով կպատասխանեմ։

Եկեք հասկանանք, որ լրագրողների հետ նման շրջանակի հետ շփման դա առաջին փորձն է, և եկեք մնանք կառուցողական դաշտում։ Ըստ էության, ձեր գործունեությունը շատ նման է մեր գործունեության։ Մենք բոլորս անում ենք մեր աշխատանքը և տեղեկատվություն ենք հավաքում, հավաքագրում, որը օբյեկտիվ պետք է լինի և մաքսիմալ ճիշտ գնահատվի»:




Լրահոս