Armenian text to speach

Պայթյուններ՝ Մոսկվայի արվարձաններում․ անօդաչու սարքերը կրկին հասան Ռուսաստանի մայրաքաղաք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 14-ի երեկոյան անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մոսկվայի մերձակայքում։ Մոսկվայի մարզի Կաշիրա քաղաքում բնակիչները հայտնել են պայթյունների մասին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ժամը 16:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է ընդհանուր 56 ԱԹՍ, որոնցից երկուսը՝ Մոսկվայի մարզում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը միջադեպը դեռ չի մեկնաբանել։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 11-ին և նոյեմբերի 30-ին, նմանատիպ դեպքերի պատճառով Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել էին աշխատանքը։




Լրահոս