Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել են Ալմաթի քաղաքում անցկացված «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ:
Տղամարդկանց մրցաշարում Արամ Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Մարիամ Մկրտչյանը կանանց մրցաշարում ևս վաստակել է 7,5 միավոր:






























