Armenian text to speach

Ռուսաստանում արգելվել է ռոք խմբերից մեկի գործունեությունը՝ համարվելով «ծայրահեղական կազմակերպություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի իշխանությունները հակակրեմլյան ֆեմինիստական փանք խումբ Pussy Riot-ը հայտարարել են «ծայրահեղական կազմակերպություն» և արգելել դրա գործունեությունը երկրում։

Մոսկվայի դատարանի որոշումը հետևել է սեպտեմբերին կայացված դատավճռին, որով խմբի հինգ անդամները հեռակա կարգով դատապարտվել էին 8-13 տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «կեղծ տեղեկություններ տարածելու» մեղադրանքով։

Խումբը մերժել է մեղադրանքները՝ դրանք անվանելով քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ։

Վլադիմիր Պուտինի դեմ 2012-ի բողոքի ակցիայից հետո Pussy Riot-ը դարձել է հակակրեմլյան դիմադրության խորհրդանիշ և բացահայտորեն հանդես է գալիս ռուս-ուկրաինական պատերազմին դեմ։




Լրահոս