Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Կատարի Պետությունում:
Նախարարը ելույթ է ունեցել Դոհայում՝ ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին (CoSP11): Ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը, Սրբուհի Գալյանն անդրադարձել է հետևյալ թեմաներին`
- 2023–2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա հիմնական ուղղություններին,
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը,
- Հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանն ու դրանց գործունեությանը,
- Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի (IRM) կարևորությանը և դրա գնահատման երկրորդ շրջափուլի շրջանակում ՀՀ կողմից իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներին,
- Թափանցիկությանը և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությանը,
- UNCAC Կոալիցիայի թափանցիկության հանձնառության ստորագրմանը:






























