Armenian text to speach

Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վլադիմիր Զելենսկին Բեռլինում ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունները բնութագրել է որպես արդյունավետ, բայց մարտահրավերներով լի՝ հստակեցնելով, որ բոլոր կետերի շուրջ համաձայնության դեռ չի հասել։

«Երեկ և այսօր մենք խորհրդակցություններ անցկացրինք ամերիկյան կողմի հետ այստեղ՝ Բեռլինում։ Սա շատ կարևոր զրույց է։ Մենք միշտ ունենում ենք նման զրույցներ, և դրանք, անկեղծ ասած, մարտահրավերներով լի են», – ասաց նա՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած բիզնես ֆորումում։ Նա նաև երկխոսությունն անվանել է արդյունավետ՝ հավելելով, որ քննարկվել են «շատ մանրամասներ»։

Նրա խոսքով՝ թիմերը «կետ առ կետ են գնում» և «որոշում են քայլերը»։

Միևնույն ժամանակ, RBC-Ukraine լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Բեռլինում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները շարունակվում են, բայց առանց Զելենսկու։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Բեռլինում դեկտեմբերի 14-ին և տևել է մոտ հինգ ժամ։ Կողմերը շարունակել են բանակցությունները երկուշաբթի առավոտյան. հանդիպումը տևել է մոտ երկու ժամ։ ԱՄՆ պատվիրակության կազմում էին նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները։ Ուկրաինական կողմից հանդիպմանը մասնակցել են Զելենսկին, Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Խնատովը։




Լրահոս