Armenian text to speach

Արտաշատի խճուղում «Nissan Sunny»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Գազել»-ին. կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Գազել» մակնիշի բեռնատարին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Nissan Sunny»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։




Լրահոս