5 րոպեն կվերանայվի. Կամո Արեյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանը հիմնավոր է համարում կարմիր գծանշումների շուրջ արված բոլոր դիտարկումները և աշխատանքներ է տանելու` թերությունները վերացնելու ուղղությամբ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, հավելելով, թե առանջնահերթ խնդիր է անվճար կայանելու համար սահմանված 5 րոպեն, և այդ թիվը պետք է վերանայվի:

«Խնդրահարույց է նաև ծառայողական և սովորական կայանատեղիների՝  միևնույն` կարմիր գույնով ներկված լինելը:

Ծառայողական ավտոկայանատեղիների գույնը պետք է փոխել` դրանք տարբերակելու համար»,-նշեց նա:

Անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի ձևավորման հանձնաժողովի աշխատանքներին՝ նա նշեց, թե դրանք դեռևս շարունակվում են, ուղեվարձի սահմանման հարցը դեռևս քննարկվում է, և ոչինչ պարզ չէ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս