Ռուսական կողմը ուրախ կլինի հյուրընկալել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Այսօր Բաքուն և Երևանը երկխոսություն են վարում հիմնականում անմիջականորեն, առանց միջնորդների։ Երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ Հաշվի առնելով ռուսական կողմի և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, մենք ուրախ կլինենք մեր գործընկերներին հյուրընկալել մեր հարթակում՝ վերջնական փաստաթուղթը ստորագրելու համար», – ասել է նա։
























