Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առանձնատան թեման հունից հանեց ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ ArmLur.am-ի լրագրողները իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանից փորձեցին պարզել, թե ինչպես է կարողացրել շուկայականից էժան գներով առանձնատուն ձեռք բերել Առինջում։ Պատասխանը սակայն ագրեսիվ նախատանքների և վիրավորանքի տեսքով էր՝ առանց բովանդակային պարզաբանումների։

Հիշեցնենք, որ «Հետք»-ը գրել էր. «Հայկ Կոնջորյանը և նրա կինը՝ Հայփոստի տնօրեն Շուշանիկ Ալեքսանյանը 54 մլն դրամով առանձնատուն են գնել Առինջում, որի շուկայական արժեքը մոտ 75 մլն 600 հազար դրամ է, այսինքն՝ մոտ 21 մլն 600 դրամով ավելի, քան Կոնջորյանն է գնել: Տունը գնվել է հիպոթեկային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։ Կոնջորյանը ստացել է 48,238,000 դրամ վարկ, և մոտ 5,7 միլիոն դրամ կանխավճար է վճարվել։ Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքում արձագանքել է քննադատությանը՝ պնդելով, որ իր տունը գնել է շուկայական արժեքին համապատասխան՝ ինչպես շատերը՝ ներկայացնելով հաևաններից օրինակներ: Մինչդեռ իրականում 54 մլն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն Հարկային օրենսգրքի՝ վճարված եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ, եթե անշարժ գույք ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը։ Այսինքն՝ Կոնջորյանի դղյակը ձեռք է բերվել եկամտահարկով, որը բավականին մեծ թիվ է կազմում իր և կնոջ աշխատավարձերով: Կոնջորյանի կինը, ըստ տարբեր հրապարակումների, ամսեկան մի քանի միլիոն դրամ աշխատավարձ է ստանում: Հետքի տեղեկություններով, Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից, որը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին, որը Հայկ Կոնջորյանի եղբայր Ավետ Կոնջորյանի ընկերն է»։

Սոնա Գրիգորյան, Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս