Armenian text to speach

Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Բագրատաշենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

16-ը դեկտեմբերի, 2025 թ, Երևան Team Telecom Armenia-ն, շարունակելով ընդլայնել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը Հայաստանում, հերթական կենտրոնն է բացել Տավուշի մարզում՝ Բագրատաշենում (հասցե՝ Բագրատաշեն՝ 15-րդ փողոց, 65): Team-ի նոր մասնաճյուղը բաց է ամեն օր՝ 09:00-20:00-ն:

Հայաստանի և Վրաստանի սահմանում տեղակայված վաճառքի և սպասարկման կենտրոնի այցելուները հնարավորություն ունեն մեկ վայրում ձեռք բերելու Team-ի ծառայությունների ամբողջական փաթեթը՝ բջջային կապ, ինտերնետ ծառայություններ, ինչպես նաև ծանոթանալու նորագույն սարքավորումների և աքսեսուարների լայն տեսականուն։ Սպասարկող թիմը պատրաստ է արագ և անհատական մոտեցմամբ աջակցելու բոլոր հաճախորդներին՝ օգնելով ընտրել իրենց կարիքներին համապատասխան ծառայություններ ու սարքավորումներ։

«Ամեն օր մեր հաճախորդներին ավելի մոտ լինելն ու ծառայությունների տրամադրման հարմարավետությունն ապահովելը մեր աշխատանքի հիմքում է: Այս նոր կենտրոնի տեղակայումը հնարավորություն կտա ոչ միայն համայնքի բնակիչներին ապահովել մեր ծառայություններով և սարքավորումներով, այլև հարևան Վրաստանից Հայաստան այցելող մեր հյուրերին և Վրաստան մեկնող մեր հայրենակիցներին՝ անմիջապես սահմանին տրամադրելով կապի ծառայությունների ամբողջական փաթեթ, ռոումինգ և անհրաժեշտ կարգավորումներ»,-ասում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը:

Վաճառքի և սպասարկման նոր կենտրոնի բացմամբ Team-ի մասնաճյուղերի քանակը ամբողջ Հայաստանում հասել է 80-ի: Դրանց հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]




Լրահոս