ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մոտենում է Ամանորը, եւ մեր հայրենակիցները դարձյալ սկսելու են բնական տոնածառ ունենալու համար կտրել եղեւնիները: Ուզում եմ իմանալ, թե ինչ ծրագիր ունի այս տարի նախարարությունը, որպեսզի կոնկրետ Լոռու անտառները «չքաչալանան»:

Մարինե Ստեփանյան, 35 տարեկան, էկոլոգ

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից մշակվել է դեկտեմբեր ամսվա ընթացքում տոնական եղեւնիների ապօրինի հատումն ու վաճառքը հնարավորինս նվազեցնելու համալիր միջոցառումների ծրագիր:
Նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կառուցվածքային եւ տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ 30.11.2011թ. անցկացված խորհրդակցության ժամանակ տրվել են ՀՀ ավտոճանապարհներին եւ միջանտառային ճանապարհներին, ինչպես նաեւ փայտանյութի եւ փշատերեւ ծառերի վաճառքի կետերում շուրջօրյա վերահսկողություն իրականացնելու հանձնարարականներ:    

  ՀՀ բնապահպանության նախարարության
աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ եղեւնիների հատումը ոչ թե բացառվելու է, այլ պարզապես փորձ է արվելու նվազագույնի հասցնել: Նման խոստումներ ամեն տարեմուտից առաջ տրվում են, բայց չանցած մի քանի օր` Երեւանի փողոցները կհեղեղվեն հատված եղեւնիներով, իսկ բնապահպանության նախարարությունը կհայտարարի, որ անողոք պայքար է մղվում ծառահատումների դեմ:




Լրահոս