Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, լրագրողների հետ միասին, շրջայց է կատարել Աբովյան քրեակատարողական հիմնարկում՝ ծանոթացել վերջին կատարված փոփոխություններին ու ընդհանուր պայմաններին։
Աբովյան ՔԿՀ-ում դատապարտյալները կարող են ուսում ստանալ, կրթվել, հաճախել գրադարան, օգտվել մարզասրահից, նկարել, աշխատել և վարձատրվել իրենց կատարած աշխատանքի դիմաց։
Շրջայցի ողջ ընթացքում Թադևոսյանին ուղեկցում էր Աբովյան Քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը։ Նա էլ ներկայացրեց հիմնարկի ընդհանուր պայմանները՝ ճաշարանը, ննջասենյակը, մարզասրահը, հիմնարկի խցերը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























