Armenian text to speach

Էրդողանը հայտարարել է 2026-ի սկզբին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խորհրդանշական քայլերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիան առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգված և երկխոսության միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների 16-րդ համաժողովում իր ելույթում։

Report-ի փոխանցմամբ՝ Էրդողանն ընդգծել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ մնացել է կայուն խաղաղություն չունեցող տարածաշրջան, այժմ ապրում է պատմական պահ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Այս գործընթացին զուգահեռ, մենք նաև առաջ ենք մղում մեր քայլերը՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ պահպանելով մշտական ​​երկխոսություն Ադրբեջանի հետ։ Աստծո օգնությամբ, արդեն հաջորդ տարվա սկզբին կձեռնարկվեն որոշ խորհրդանշական քայլեր», – նշել է Էրդողանը։

 

 




Լրահոս