Armenian text to speach

Թուրքիայից հայրենադարձ սիրիացիների թիվը գերազանցել է կես միլիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայից Սիրիա վերադարձող փախստականների թիվը հասել է 580 հազարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան Սիրիայի կառավարությանը տրամադրում է անհրաժեշտ ողջ աջակցությունը «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

Ըստ աղբյուրի՝ ներկայում ավելի քան 2 միլիոն 366 հազար սիրիացի գտնվում է Թուրքիայում՝ ժամանակավոր պաշտպանության ներքո։

Թուրքական կողմի տվյալներով՝ Սիրիայի վերականգնման արժեքը ներկայումս գնահատվում է 216 միլիարդ դոլար:

 




Լրահոս