
Ապրիլի 21-ին, ժամը 10.30-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարևանը դանակով հարձակվել և սպառնում է 1963 թ. ծնված Սեյրան Մ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, շենքի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, 1944 թ. ծնված Ժորա Զ.-ն ձեռքերով հարվածել է Սեյրան Մ.-ի դեմքին, այնուհետև իր բնակարանից վերցրած խոհանոցային դանակով սպանության սպառնալիք է տվել նրան: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն