ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ կնքված 41,6 միլիարդ դոլարի գործարքը՝ առևտրային զիջումների վերաբերյալ վեճի պատճառով։
BBC-ի փոխանցմամբ՝ գործարքը, որը Թրամփի Մեծ Բրիտանիա կատարած պետական այցի ժամանակ որակվել էր որպես «պատմական», նախատեսում էր համագործակցություն տարբեր տեխնոլոգիական ոլորտներում։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն այժմ կասեցրել է համաձայնագիրը՝ բրիտանական ինտերնետային անվտանգության կանոնների, թվային ծառայությունների հարկի և սննդի անվտանգության սահմանափակումների պատճառով։
Բրիտանական պողպատի վրա մաքսատուրքերը վերացնելու գործարքը նույնպես անորոշ ժամանակով հետաձգվել է։ Բրիտանացի պաշտոնյան նշել է, որ ներկայիս փակուղին արտացոլում է Վաշինգտոնի և Լոնդոնի տարբեր ռազմավարությունները առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցություններում, ինչը բարդացնում է տեխնոլոգիական գործընկերության առաջխաղացումը։






























