Armenian text to speach

ՈւՂԻՂ․ Արթուր Չախոյանը հաղորդում կներկայացնի Տիգրան Ավինյանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արթուր Չախոյանը այս պահին գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության գլխավոր մուտքի մոտ և պատրաստվում է հրապարակային կարգով հաղորդում ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան-ի դեմ։

«Հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի՝

441-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,
445-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելու, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելու, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելու, կեղծ փաստաթուղթ կազմելու կամ տրամադրելու, ինչպես նաև փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելու,
447-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը և շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու,
ինչպես նաև 448-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի և շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու արարքների հատկանիշների առկայությանը։
Իսկ առավել հստակ՝ եթե «արդարադատությունը» գործի օրենքի պահանջներին համապատասխան, ապա իմ հրապարակային հաղորդումից հետո մի խումբ անձինք, այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, պետք է ձերբակալվեն, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ դա տեղի չի ունենա»,- գրել է բլոգերը։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս