Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ավինյանի անունը կա վարույթ չի նախաձեռնում, որի մեջ անունը հանել են վարույթ է նախաձեռնվել․ Չախոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հաղորդում եմ ներկայացնում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն: ԶԼՄ-ներով հրապարակված առևերևույթ հանցանքի մասին հրապարակված նյութը հիմք է քննիչների համար քրեական վարույթ նախաձեռնելու Տիգրան Ավինյանի դեմ: Այս մասին Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց ասել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը:

Հաղորդումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի՝

441-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու,
445-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելու, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելու, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելու, կեղծ փաստաթուղթ կազմելու կամ տրամադրելու, ինչպես նաև փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելու,
447-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը և շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու,
ինչպես նաև 448-րդ հոդվածով նախատեսված՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի և շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու արարքների հատկանիշների առկայությանը։
Իսկ առավել հստակ՝ եթե «արդարադատությունը» գործի օրենքի պահանջներին համապատասխան, ապա իմ հրապարակային հաղորդումից հետո մի խումբ անձինք, այդ թվում՝ Տիգրան Ավինյանը, պետք է ձերբակալվեն, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ դա տեղի չի ունենա

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս