ArmLur.am-ը ներկայացնում է բոլոր այն բարձրաստիճան հոգևորականներին՝ եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին, որոնք հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և միացել վերջինիս այն պահանջին, որ Կաթողիկոսը պետք է հեռանա։
Այդ բարձրաստիճան հոգևորականներն են՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակեպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյան։
ArmLur.am-ն այժմ ներկայացնում է Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին։ 2010 թվականից Վայոց ձորի թեմի առաջնորդ է հանդիսանում Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Մինչ այդ՝ 1993-2010 թթ․-ին՝ առաջնորդել է Սյունիքի թեմը։ Արքության պատվին (արքեպիսկոս) արժանացել է 2013 թվականին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով, իսկ եպիսկոպոս է ձեռնադրվել 1996 թվականին՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Ա Ամենայան Հայոց Կաթողիկոսի։ 1992 թվականին
ստացել է մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տեր Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի (թեզ՝ Հայր մեր»-ի մեկնությունները հայ մեկնողական գրականության մեջ (ըստ Եղիշեի, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, Վարդան Արևելցու և Գրիգոր Տաթևացու)»։
1987 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի և սարկավագ է նշանակվել 1986 թվականին՝ ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպս Սանթուրյանի։ Հեղինակ է «Նախաշավիղ քրիստոնեական կրթության», ««Հայ Մեր»-ի մեկնություններն՝ ըստ Գրիգոր Տաթևացու», «Էջեր Սյունյաց Աթոռի պատմությունից» գրքերի ու գիտական աշխատանքների։ Ծնվել է 1961 թվականին Եղեգնաձորի Ռինդ գյուղում։
Նանիկ Աղասյան
























