Armenian text to speach

Կոբախիձեն անդրադարձել է դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման թեմային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարման վերաբերյալ քննարկումներին։

«Մենք ամբողջությամբ հաշվի ենք առնում Հայաստանի և Ադրբեջանի ընդունելի շահերը։ Մենք էլ մեր առաջնահերթություններն ունենք, և ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով մենք կգտնենք լավագույն ճանապարհը, որը կբավարարի երեք երկրների հետաքրքրությունները»,- ասել է Կոբախիձեն։

Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 8-ին հայտնել էին, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագնային քաղաքականության պատճառով խոչընդոտվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը։




Լրահոս