Armenian text to speach

Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ պաշտոնական գրությունները, որոնց արդյունքում համայնքին պատճառվել է 700 հազար դոլարի գույքային վնաս․ Չախոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
 Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները, որոնց արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարի գույքային վնաս։
Մասնավորապես՝ 2024 թվականին, Բաղյան 2/5 հասցեում շուկայի կառուցման աշխատանքների մեկնարկի փուլում, ինձ տրամադրված պաշտոնական գրությամբ նշվել էր, որ առկա է շինարարական թույլտվություն։ Սակայն մեկ տարի անց, երբ շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացնում է, որ նշված շինությունը կառուցվել է ապօրինի՝ առանց շինարարական թույլտվության
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի ինքնակամ զավթմամբ կառուցված նշված շուկայի օրինականացման վերաբերյալ ներկայացված դիմումը մերժվել է։ Միևնույն ժամանակ, ինքնակամ շինության սեփականատերը չի դիմել դատարան՝ տվյալ շինության օրինականացման կամ որևէ իրավական ընթացք տալու նպատակով։
Հետևաբար որևէ դատական գործընթաց գոյություն չունի, և իրավական հիմք չկա պնդելու կամ պատճառաբանելու, թե առկա դատական վարույթի պատճառով հնարավոր չէ իրականացնել համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ շինության ապամոնտաժումը»։



Լրահոս