Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանկավարժականի ռեկտորին տանից դատարան են տարել ի՞նչ որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանին տարել են Հակակոռուպցիոն դատարան, քանի որ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել։

ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել է ռեկտորի տնային կալանքը 2 ամսով երկարացնել, սակայն դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի և կալանքը երկարացրել է 1 ամսով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Ըստ պաշտոնական պարզաբանման՝ վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս