Armenian text to speach

ՔՊ վարչությունում որոշել են Շիրակի մարզպետին «հեռացնել» պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը կառավարության մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացավ, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հորդորել են ազատման դիմում ներկայացնել։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ երեկ ՔՊ վարչության նիստի ժամանակ է որոշում կայացվել նրան այդ պաշտոնից հեռացնելու մասին։

Armlur.am-ը տեղեկացավ, որ առավոտյան Առուշանյանին կառավարություն են «կանչել»։ Այժմ վերջինս հանդիպումներ է ունենում կառավարության ղեկավարության հետ։

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորված է։ Իսկ մարզի ՔՊ խորհուրդը «ցրվել» է․ արդեն մեկ տարի է, ինչ ՔՊ-ն չի կարողանում Շիրակի մարզում ՔՊ խորհրդի նոր կառույց ձևավորել։

Սոնա Գրիգորյան




Լրահոս