ArmLur․am-ի տեղեկությունների համաձայն` այս տարի ևս բոլոր զինծառայողներն ստանալու են ամանորյա պարգևավճար:
Արդյո՞ք զինծառայողները մեկ աշխատավարձի չափով են ստանալու այն, կամ արդյոք, առհասարակ, ստանալու են ամանորյա պարգևավճար, թե ոչ, այս հարցերի պատասխանն ստանալու համար դիմեցինք պաշտպանության նախարարություն, սակայն մեր հարցերին այդ մասին որևէ հստակ պատասխան դեռևս չտվեցին:


























































































