Armenian text to speach

Պապոյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ կատարվել արտոնյալ առևտրային ռեժիմի (GSP) կիրառմանը, որը էականորեն նպաստել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, երկկողմ առևտրի զարգացմանը։

Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային, ագրոպարենային ու անասնաբուծության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։

Նախարարը կարևորել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու TRIPP նախաձեռնության իրականացմանը՝ ընդգծելով, որ այդ ծրագրերը նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական կապերի խորացմանը։




Լրահոս