Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համատեղ կազմակերպել էին «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» խորագրով համաժողովը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
Համաժողովին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների, Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուրիշներ։
Համաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը
Միջոցառումն իրականացվել է աուդիտի կարողությունների զարգացման և ռիսկերի կառավարման բարեփոխումների թեմայով ՀՀ պաշտպանության նախարարության և բրիտանական կողմի միջև եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում։
























