Հեղուկ գազը կրկին սկսել է գնաճը սեզոնով պայմանավորված։ ArmLur.am-ը նկատել է, որ այժմ գեղուկ գազի արժեքը հասնում է 200 դրամի, որոշ լցակայաններում տատանվելով 5 կամ 10 դրամի սահմաններում։
ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ուսումնասիրությունից տեղեկանում է, որ Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-0.6%-ով, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երևան և Հրազդան քաղաքներում, իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Սակայն վառելիքների դեպքում իրավիճակը մի փոքր այլ է։ Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել են 0.6% և 1.6%-ով: Սակայն 2025 թվականի դեկտեմբեր և նոյեմբեր ամիսներին անկնհայտ գնային տարբերությունը գրավել է վարորդների ուշադրությունը, քանի որ 1 ամսում 140 դրամից հեղուկ գազը դարձավ 200 դրամ։ Սակայն նախորդ տարվա համեմատ գնաճ չի արձանագրվել։
2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 1.4% և 1.2%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` 0.9% գնանկում:
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























