Armenian text to speach

Կառավարությունը չի մտածում մեր խնդրի մասին․ անհետ կորած անձանց հարազատները նամակ են փոխանցել ՄԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դեկտեմբերի 18-ին 2020 և 2023 թվականներին տեղի ունեցած պատերազմների և 2023 թվականի սեպտեմբերի 25-ի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց ծնողները բողոքի ակցիա իրականացրին ՀՀ Կառավարության շենքի դիմաց։

Անհետ կորած ծնողների հարազատները նշում են, որ գործող իշխանության կողմից որևէ հստակ քայլեր չկան՝ պարզելու իրենց որդիների, հարազատների ճակատագրերը։ Ակցիայի մասնակիցներին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի օգնականը և ասաց, որ անհետ կորած անձանց թեման իրենց ուշադրության կենտրոնում է և հորդորեց՝ դադարեցնել նմանատիպ ակցիաները։ 2023 թվականի պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը նշեց, որ Կառավարությունից ուղարկում են Քննչական Կոմիտե, Կոմիտեից՝ ԱԱԾ և արդյունքում հստակ պատասխան չեն ստանում։

Կառավարությունը չի մտածում մեր խնդրի մասին։ Բողոքի ակցիան շարունակվեց նաև ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, որտեղ անհետ կորած ծնողների հարազատների անունից «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը նամակ փոխանցեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Նանիկ Աղասյան




Լրահոս