Դեկտեմբերի 18-ին Վեհարանում իրականացվել է հավաք՝ ի դեմ և ի աջակցություն։ Տասը եպիսկոպոսներ, որոնք միացել են Նիկոլ Փաշինյանին և պահանջում են Վեհափառի հրաժարականը, նշել են, որ Վեհափառը պետք է հանգստի գնա։ Նրանց խոսքով՝ հրավիրել են ժողովրդին մասնակցելու պատարագին։
Ի աջակցություն Վեհափառի՝ Վեհարան էին եկել նաև Կաթողիկոսի աջակիցները։
Վեհարանում հավաքված էին մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Այնտեղ էր նաև ոստիկանապետ Արամ Ղազարյանը, որը հավաքի ավարտին ժողովրդին հրահանգում էր դուրս գալ Վեհարանից՝ նշելով, որ եկեղեցու ներսում այլևս մարդ չկա։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























