Կայացել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը հանդես են եկել բացման խոսքով, որում բարձր են գնահատել ակտիվորեն զարգացող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը:
Նախարարի տեղակալ Կոստանյանն առանձնանշել է ԱՄՆ նշանակալի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը և վերահաստատել է հայկական կողմի հետաքրքրությունն ակտիվորեն աշխատանքներ տանել 2025-ի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության, էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ:





























