Ս. Սարգսյանը երեք նոր նախարար է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը նախօրեին գրել էր, որ Հրանուշ Հակոբյանը վերանշանակվելու է Սփյուռքի նախարարի պաշտոնում, իսկ Նարեկ Սարգսյանը` Քաղաքաշինության նախարար:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արմեն Մուրադյանին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության, Հրանուշ Հակոբյանին՝ Սփյուռքի նախարար նշանակելու մասին:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ հրամանագրերում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արմեն Մուրադյանին  նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Հրանուշ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար»:

Սերժ Սարգսյանը նաև հրամանագիր է ստորագրել Նարեկ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար նշանակելու մասին:




Լրահոս