Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայհոյանք, վիրավորանք. ՔՊ-ի կանոնագիրքն ընդունվեց ու խախտվեց 2 շաբաթ անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այլևս հայհոյանքին հայհոյանքով, իսկ վիրավորանքին՝ վիրավորանքով չպատասխանող ՔՊ-ականների շարքերը Էթիկայի կանոնագիրք ընդունելուց մեկ ամիս չանցած խախտվեցին հենց ՔՊ-ական Տավրոս Սափեյանի կողմից։

Սափեյանը երեկ Մայր Աթոռի բակում, ի ցույց դնելով իր հավատարմությունն առ Նիկոլ Փաշինյան, աջ ու ձախ հայհոյում էր, իրեն պահում շարքային խուլիգանի պես, վիրավորում զոհված զինվորի ծնողին։ Հարց է, թե որպես համայնքապետ այս վարքը ինչ օրինակ պիտի ծառայի հանրությանը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՔՊ վարչության որոշմամբ դեկտեմբերի 2-ին ընդունել էր կուսակցության Էթիկայի կանոնագիրք։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝ ՔՊ-ն, որպես կառավարող ուժ, պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։

Կուլտուրայի գործում ՔՊ-ականներն ու Սափեյանը երեկ չփայլեցին Վեհարանի բակում, ավելին՝ արժանացան բազմաթիվ վիրավորանքների։

Եվ, իհարկե, կանոնագրքում տեղ է գտել նաև «կրթություն» բաժինը, որտեղ նշվում է, որ էթիկան նախևառաջ կրթական և քաղաքակրթական հասկացություն է։
Այսպիսով, կուսակցականները այս կանոնագիրքը կիրառելու համար պետք է ուշադրություն դարձնեն իրենց ինքնազարգացմանն ու մասնագիտական զարգացմանը։ Սակայն Թալինի համայնքապետի դեպքում ՔՊ կանոնագրքի գրեթե բոլոր արժանավոր կետերը խախտվել են։

Վերջերս մամուլը գրել է, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը կրնկակոխ հետևում է Փաշինյանին, քանի որ մտավախություն ունի, որ առաջիկայում լրատվամիջոցներում իր մասին որոշ սկանդալային բացահայտումներ են լինելու՝ թե ինչպես են համայնքային բյուջեի միջոցներն ուղղվել իրեն և իր մերձավորներին պատկանող ընկերություններին։

Էմմա Միքայելյան 




Լրահոս