Armenian text to speach

Նարեկ Սամսոնյանին Ալեն Սիմոնյանը դատի է տվել. ի՞նչ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը տեղեկացավ, որ Ալեն Սիմոնյանը դատի է տվել «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակ Նարեկ Սամսոնյանին:

Սիմոնյանը Սամսոնյանից պահանջում է Ալեն Ռոբերտի Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հետևյալ ձևով.

«Տեղադրել հայտարարություն իր ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով՝ առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով, կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «Ես՝ Նարեկ Բագրատի Սամսոնյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝

«09.11.2025-ին www.youtube.com կայքով ուղիղ եթերով հեռարձակվող «LIVE. 3-րդ նախագահի հետ մեր թողարկման, դրա արձագանքների և հիստերիկ նոպաների մասին. «Իմնեմնիմի» #223» վերնագրով փոդքասթի ժամանակ կատարել եմ արտահայտություններ պարոն Սիմոնյանի վերաբերյալ։ Հայտնում եմ, որ իմ կողմից կատարված արտահայտություններն իրենց մեջ պարունակում են վիրավորական արտահայտություններ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»։

Սիմոնյանը նաև պահանջում է Նարեկ Սամսոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես տեսանյութում պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։

Նաև՝ Սամսոնյանից հօգուտ Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 410 000 (չորս հարյուր տասը հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 360 000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար։

Հայցադիմումը վարույթ է ընդունվել։ Դատավորը Անի Աթանեսյանն է։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը այս պահին կալանքի տակ է գտնվում, քանի որ Ալեն Սիմոնյանը դիմել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահին այն հիմքով, որ իբրև թե Սամսոնյանը հաղորդման ժամանակ հայհոյել և սպառնացել է իրեն։

Սոնա Գրիգորյան




Լրահոս