Armlur.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի տարբեր աշխատակիցներ այս օրերին այցելում են Երևանի տարբեր դպրոցներ։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ծնողներից ահազանգեր են ստացել, թե դպրոցներում ամանորյա միջոցառումների համար գումարներ են հավաքում, ստիպում են դասարաններում «Secret Santa» խաղալ, ինչի պատճառով քաղաքապետարանի աշխատակիցներն այցելում են դպրոցներ։
Armlur.am-ը ծնողներից տեղեկացավ, որ դպրոցի դահլիճներում՝ առանց դպրոցի տնօրենների և ուսուցիչների ներկայության, քաղաքապետարանի աշխատակիցները զրույցներ են ունենում ծնողկոմիտեների հետ, դասարանի մի քանի ծնողներից հարց ու պատասխան անում՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է։
Մենք տեղեկացանք, որ այժմ էլ այցերը շարունակվում են։
Սոնա Գրիգորյան






























