ArmLur.am-ի ահազանգել են, որ Երևանի քաղաքապետարանը երեկ՝ դեկտեմբերի 18-ին, բոլոր աշխատակիցներին տրամադրել է պարգևավճար, բացառությամբ՝ ավտոբուսի վարորդների։
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ինչու են հենց ավտոբուսի վարորդները մնացել առանց պարգևավճար և ինչ չափանիշներով են գնահատել պետական աշխատողների առաջնային ու երկրորդական լինելը։
Երևանի քաղաքապետարանից ArmLur.am-ին հայտնեցին, որ վարորդները ևս կստանան պարգևավճար։


























































































