Եգիպտոսը մայիսի 1-ից տուրիստական վիզաների գները թանկացնում է 5 դոլարով: Ինչպես հայտարարել է երկրի տուրիզմի նախարար Հիշամ Զազուն` այսուհետ զբոսաշրջիկները երկիր մուտք գործելու համար վճարելու են ոչ թե 15, այլ 20 դոլար: Բայց վերջինս համոզված է, որ այս թանկացումը չի կարող ազդել զբոսաշրջիկների հոսքի ակտիվության վրա:
Զազուն շեշտել է նաև այն հանգամանքը, որ իրենց վիզաներն աշխարհում ամենաէժաններից են:
2014 թվականի առաջին երկու ամիսներին զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է 28 տոկոսով` մինչև 1,3 միլիոն մարդ, համեմատած 2013 թվականի նույն ժամանակահատվածում զբոսաշրջիկների այցելության թվին:
Մայիսյան տոներին երկրի ղեկավարությունն ակնկալում է զբոսաշրջիկների հոսքի մեծացում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: