Armenian text to speach

ԻՐԱՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Վաշինգտոնում պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը։

Այս մասին Սաարը նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։

«Մենք արդյունավետ քննարկում ունեցանք Մերձավոր Արեւելքում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում եւ դրանից դուրս մեր փոխադարձ հնարավորությունների եւ մարտահրավերների շուրջ», – գրել է Սաարը գրառման մեջ։

«Մեր անխզելի դաշինքը երբեք այսքան ուժեղ չի եղել»,- նշել է նա։

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի գրառման մեջ նշել է, որ Գիդեոն Սաարի հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ մարդասիրական ջանքերի վերաբերյալ հարցեր:

 




Լրահոս