Armenian text to speach

ՀԵՐԹԱԿԱՆ ՇՐՋԱՅՑԸ՝ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի եւ Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում:

 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցելել են Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին եւ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք:

Սրվեղի վանքը եւ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին վերականգնվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ. ներկայում ընթացքի մեջ են տանիքի եւ զանգաշտարակի կառուցման աշխատանքները:

Սրվեղի վանքում շարունակվում են 19-րդ դարի Սբ Աստվածածին եւ 13-րդ դարի Սբ Նշան եկեղեցիները վերականգնման աշխատանքները: Աղյուսե պատերի վերականգնումն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետությունից հրավիրված վարպետները: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թվականին:

Ոսկեպարի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցին նորոգվում է ԿԳՄՍՆ Պահպանության ծառայության արտաբյուջեի միջոցներով. ընթացքի մեջ են տանիքների ծածկասալերի նորոգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է տարեվերջին:

Մակարավանքում մասնագետները քննարկել են բարերարի միջոցներով գավիթի տանիքի նորոգման ընթացիկ աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2026 թվականին: Պատվիրատուն Իջեւանի գինու-կոնյակի գործարանն է:

Հիշեցնենք, որ նոյեմբեր ամսվա վերջին էլ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն աշխատանքային այց էին կատարել Արագածոտնի մարզ՝ Փարպիի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցի, Բյուրականի 10-րդ դարի Սբ Հովհաննես եկեղեցի, Ամբերդ ամրոցի համալիր, Ագարակի հնավայր՝ տեղում ծանոթանալու ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման եւ վերականգնման աշխատանքներին:

Մշտադիտարկմանը ներկա էին կապալառու, տեխնիկական եւ հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Փարպիի Ծիրանավոր եկեղեցու տարածքում աշխատակիցները ծանոթացել են պատերի սրսկման, աստիճանների եւ տարածքի բարեկարգման աշխատանքներին՝ կատարելով մի շարք դիտարկումներ:

Բյուրականի Սբ Հովհաննես եկեղեցու տարածքում նախարարության ներկայացուցիչները հետեւել էին հարավային շքամուտքի դետալների պատրաստման, Ագարակի հնավայրում՝ ծածկի նորոգման աշխատանքներին:

Ամբերդ ամրոցի տարածքում մասնագետները դիտարկել էին հուշարձանի վերականգնման լայնածավալ աշխատանքները, ծանոթացել նոր հայտնաբերված հնագիտական առարկաներին:

Ամբերդի հնագիտական պեղումների ընթացքում բացվել էին նոր շերտեր, մասնագետները քննարկում էին դրանց հետագա պահպանման հարցերն ու անվտանգության ապահովմամբ՝ նոր շերտերի բացման հնարավորությունները:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՏԱՐՎԱ ԴԵՐԱՍԱՆ` Time-Ի ՎԱՐԿԱԾՈՎ

Ամերիկացի դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն Time ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն արտիստ։ Ամսագիրը լուրը հրապարակել է X սոցիալական ցանցի էջում։

«Նա միայն դերասան դառնալ էր ուզում։ Լեոնարդո Դի Կապրիոն Time-ի տարվա լավագույն արտիստն է», – գրել են ամսագրի ներկայացուցիչները։

Ամսագիրը բացատրել է իր ընտրությունը՝ նշելով, որ նույնիսկ 30 տարվա կարիերայից հետո, որի ընթացքում նա զբաղվել է անկանխատեսելի նախագծերով, 51-ամյա ԴիԿապրիոն շարունակում է սիրված լինել հանդիսատեսի շրջանում, եւ հիմա, թերեւս, ավելի շատ, քան երբեւէ։

Լեոնարդո Դի Կապրիոն արժանացել է Օսկարի, BAFTA-ի, «Ոսկե գլոբուսի» եւ Screen Actors Guild մրցանակի՝ որպես լավագույն դերասան «Փրկվածը» ֆիլմում իր դերի համար։

 

 

ԷՄԻ ՈՒԱՅՆՀԱՈՒՍԻ ՀԱՅՐԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

27 տարեկանում մահացած Էմի Ուայնհաուսի հայրը՝ Միթչ Ուայնհաուսը, դատի է տվել աղջկա ընկերուհիներին, որոնք գումար են աշխատել երգչուհու հաշվին: Հայտնում է Fast News-ը:

75-ամյա Ուայնհաուսը դատական հայց է ներկայացրել Լոնդոնի Բարձր դատարան՝ 730 000 ֆունտ ստեռլինգի չափով։ Նա այդ գումարը պահանջում է դստեր երկու մտերիմ ընկերուհիներից՝ Նաոմի Փերրիից եւ Կատրիոնա Գուրլիից։ Նախկին տաքսիստ Միթչ Ուայնհաուսը պնդում է, որ նրանք աղջկա բնակարանից դուրս են բերել անձնական իրեր եւ հետագայում վաճառել աճուրդում։

Սկզբում Ուայնհաուսի ծնողները լավ հարաբերություններ են ունեցել երգչուհու լավագույն ընկերուհիների հետ։ Սակայն հարաբերությունները կտրուկ վատացել են 2021 թվականին Լոս Անջելեսում կայացած աճուրդից հետո, որտեղ ներկայացվել էր Էմիի անձնական առարկաներից մոտ 700-ը։ Այդ ժամանակ Միթչը պարզել է, որ մոտ 150 իրեր՝ հիմնականում հագուստ, վաճառվել են հենց Փերրիի եւ Գուրլիի կողմից։

Երկու տարի անց Կատրիոնան երկրորդ աճուրդում վաճառել է Ուայնհաուսի հայտնի արյունոտ «բալետկաները»։ Այդ վաճառքը նրան բերել է 3000 ֆունտ եկամուտ:

Էմին մահացել է առանց կտակի, ուստի նրա ունեցվածքը ժառանգել է Միթչը։ Նա պահանջել է, որ աղջկա ընկերուհիներն իրենց ստացած գումարը փոխանցեն Էմի Ուայնհաուսի բարեգործական հիմնադրամին՝ Կարիբյան Սենթ Լյուսիա կղզում դպրոց կառուցելու համար։

Բացի այդ, դատարանի որոշմամբ հրապարակվել են Նաոմիի եւ Կատրիոնայի նամակագրությունները լոսանջելեսյան աճուրդավարներից մեկի հետ, որտեղ աղջիկները ծաղրում են իրենց ընկերուհու հորը։

 




Լրահոս