Լուսանկարը՝ համացանցից
Գավառի՝ Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի այս 25 շնորհալի սաները հաջողությամբ մասնակցել են «Մինորա» Գլոբալ Արտ Ֆեստ միջազգային մրցույթ-փառատոնին՝ հանդես գալով դաշնամուրային, վոկալ, դուդուկի եւ քանոնի բաժիններում։
Սաները վերադարձել են մրցանակային տեղերով եւ դիպլոմներով:
Գավառ համայնքում շուքով են դիմավորել մրցանակակիրներին։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Որո՞նք են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների ճանաչումները:
Հենրի Սաղաթելյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունները եւ Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջեւ ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում: Օտարերկրյա քաղաքացիների միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ԺՈՂՈՎՈՒՐԴ. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում։ Օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկներում կնքված ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական են փոխադարձության պայմաններով։
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Հաշմանդամ երեխային կամ 1-ին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվո՞ւմ է աշխատանքային ստաժում: Եվ կցանկանայի նաեւ տեղեկանալ` երեխային խնամելու ժամանակահատվածը ինչպես է հաշվառվում աշխատանքային ստաժում:
Երեմ Հակոբյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ աշխատանքային uտաժի առկայության դեպքում հաշմանդամ երեխայի խնամակալության ժամանակաշրջանը մինչեւ երեխայի 18 տարին լրանալը կամ առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակաշրջանը հաշվառվում է ծնողի, որդեգրողի, խնամակալի աշխատանքային ստաժում, եթե նա ունի խնամարկյալի հաշմանդամության ժամանակահատվածը հաստատող տեղեկանք, իսկ խնամակալի դեպքում` նաեւ խնամակալ ճանաչված լինելու եւ խնամակալության ժամանակահատվածի մասին տեղեկանքներ, սակայն տասը տարուց ոչ ավելի` մինչեւ կենսաթոշակ նշանակելն ընկած ժամանակահատվածում:
Սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաեւ ծնողներից մեկի` մինչեւ յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի: Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:























