Անտարկտիդայի Պայն – Այլենդ սառցաբեկորից պոկված այսբերգը, որի չափսերը վեց անգամ գերազանցում են Մանհեթթենին, շարժվում է Ամունդսենի ծովի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են NASA-ի մասնագետները:
«Այսբերգը պոկվել է Պայն- Այլենդից և շուտով կմտնի Հարավային օվկիանոս (պայմանականորեն այդպես են անվանում երեք օվկիանոսների ջրերը` Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական, որոնք շրջապատում են Անտարկտիդան)»,- ասվում է NASA-ի հայտարարության մեջ:
Ինչպես տեղեկացնում է Քելլի Բրանտը, Բ-31 անվանումը ստացած այսբերգի մակերեսը կազմում է 660 քառ. կմ, այսինքն այն վեց անգամ մեծ է Նյու Յորքի Մանհեթթեն թաղամասից: Պայն- Այլենդից այսբերգը պոկվել է 2013 թվականի նոյեմբերին:
Նավային ճանապարհներին կամ օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացման վտանգ այսբերգի հալչման դեպքում NASA-ն չի տեսնում: