Armenian text to speach

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆՈՐ ՊԱՏԱՐԱԳԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ առավոտյան Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այս կիրակի՝ դեկտեմբերի 14-ին, Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գեւորգ եկեղեցում մասնակցելու է պատարագի։

 

Սուրբ Գեւորգ եկեղեցում հոգեւոր ծառայության կարգված Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ Փաշինյանի այցի վերաբերյալ։

Հարցին՝ ինչպե՞ս է մատուցվելու կիրակնօրյա պատարագը՝ քահանան ասաց, որ ամեն ինչ կլինի հավուր պատշաճի։

Ճշտող հարցին, թե պատարագին զեղչվելո՞ւ է Վեհափառ Հայրապետի անունը՝ քահանան զարմացավ.

-Ինչի՞ համար։ Ես տեղյակ չեմ, թե ովքեր են զեղչել Վեհափառի անունը։ Ովքեր զեղչել են՝ իրենց հարցրեք։ Քաղաքական ենթատեքստեր պարունակող հարցեր ինձ մի՛ տվեք։ Ես հոգեւորական եմ եւ իմ ծառայությունը սիրով եմ իրականացնում:

Տեղեկացնենք, որ Տեր Մաշտոցը քահանա է ձեռնադրվել 2024 թվականի նոյեմբերի 24-ին՝ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի ձեռամբ։

Հավելենք նաեւ, որ Տեր Մաշտոց քահանայի որդին՝ Արմեն Ստեփանյանը, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերին՝ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՏՈԿԱԵՎԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության պայմանագիրը։

Այս մասին Ղազախստանի նախագահը հայտարարել է Աշգաբաթում անցկացվող «Խաղաղության եւ վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ընթացքում։

«Մեր կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի, ինչը լայն հեռանկարներ է բացում տվյալ տարածաշրջանում եւ դրանից դուրս բազմակողմանի համագործակցության համար։ Հույս ունենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ»,- հայտարարել է Տոկաեւը։

Ղազախստանի նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության վերջնական ու ամբողջական պայմանագրի ստորագրումը կերաշխավորի կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւս Թուրքմենստանի նախագահի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Աշգաբաթում՝ Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի դրույթները համաձայնեցվել էին 2025 թվականի մարտին։

 




Լրահոս