Armenian text to speach

ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայիսի 25-ին Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հ. Աղասարյանը  Իջեւան համայնքի ավագանուն  առաջարկություն է  ներկայացրել՝ հայց ներկայացրելու վերաբերյալ։ Նա  ավագանուն  հայտնել է, որ 2013թ. սեպտեմբերի 18-ին  Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի եւ Իջեւանի բնակիչ Մեխակ Սայադյանի  միջեւ կնքվել է Իջեւան քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 21 հասցեում գտնվող անշարժ գույքի առուքուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա 2013թ. սեպտեմբերի 26-ին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կատարվել է հիշյալ հասցեում գտնվող  0,1885 հա մակերեսով հողամասի եւ դրա վրա գտնվող  174,7 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ  Մեխակ Սայադյանի եւ  նրա   կնոջ՝ Նարինե Ներսիսյանի ընդհանուր համատեղ սեփականության  իրավունքի գրանցում։  Աղասարյանը  հայտնել է, որ քաղաքաշինության, տեխնիկական եւ հակահրդեհային  անվտանգության տեսչական մարմնից  2025թ. փետրվարի 13-ին ստացված գրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մ. Սայադյանին օտարված  100քմ եւ 1285քմ հողամասերը կադաստրային գործում չեն համապատասխանեցվել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ, 65-րդ եւ 66-րդ հոդվածների պահանջներին,  վերահիշյալ հողամասերի օտարումն անհրաժեշտ էր կատարել հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, ըստ որի պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը  կատարվում է աճուրդով; Բացի այդ, Մեխակ Սայադյանին ընդլայնման կարգով  օտարվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 500 քմ մակերեսով հողամասի չափը գերազանցող, 1285 քմ հողամաս։ Հ. Աաղասարյանը  համայնքի ավագանուն  ավագանուն առաջարկել է իր առաջարկությունը ստանալու պահից մեկամսյա ժամկետում պետության (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցել իրավասու դատարան եւ այդ  մասին նույն օրը հայտնել  Տավուշի մարզի դատախազություն, իսկ հայց չհարուցելու  պարագայում նույն ժամկետում այդ մասին տեղեկացնել Տավուշի դատախազությանը։  Տավուշի մարզի դատախազի տեղակալը նաեւ  տեղեկացրել է, որ  մեկամսյա ժամկետում հարուցված հայցի մասին տեղեկատվության բացակայության դեպքում դատախազությունը  ձեռնամուխ կլինի «Դատախազության մասին» ՀՀ օրենքի  29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով հայց հարուցելու լիազորության իրացմանը։ Համայնքի ավագանին մայիսի 30-ին քվեարկությամբ որոշել է համայնքային շահերի պաշտպանության հայցով հանդես չգալ եւ դիմել դատախազություն՝ խնդրելով գործընթացը կազմակերպել  «Դատախազության մասին»  ՀՀ օրենքի շրջանակներում։ Այս հողամասի օտարման գործով հակակոռուպցիոն դատարանում վարույթ է քննվում։ Իջեւան համայնքի ղեկավար Վ.  Ղալումյանը համարում է, որ նշված հողամասն օրինական է օտարվել, քանի որ Մ. Սայադյանին   է օտարվել փաստացի նրա կողմից օգտագործվող տարածքը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս