Սլովակիայի նախագահը դեմ է արտահայտվել երկրում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովակիայի նախագահ Իվան Գաշպարովիչը բացառել է Սլովակիայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հնարավորությունը ` Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով:

«Կարծում եմ այսօր նման անհրաժեշտություն չկա»,-ասել է նա Բրաստիսլավայում Սլովակիայի անվտանգության խորհրդի նիստից հետո:

Գաշպարովիչը նշել է նաև, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը կքննարկի նաև հինգշաբթի Չեխիայի իշխանությունների հետ` Պրահա իր այցի շրջանակներում, տեղեկացնում է  ИТАР-ТАСС -ը:




Լրահոս