ՄԱԿ-ն անհանգստացած է Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել հետաքննել սիրիական կոնֆլիկտի բախման շրջանակներում քիմիական զենքի կիրառման նոր դեպքերը:
Խորհրդի համանախագահ Ջոյ Օգվուն հայտարարել է, որ մտավախություն կա, որ Ասադի զորքերը ահաբեկիչների կողմից զավթված ու շրջափակված քաղաքում քիմիական զենք են կիրառել:

Նրա խոսքով, այս մտահոգությունները փակ ժողովի ժամանակ են բարձրաձայնվել: Վերջինս չի մանրամասնել, թե ով պետք է հետաքննությունն անցկացնի:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ծանոթացել է նաև սիրական քիմիական զենքի ոչնչացման ծրագրի հաշվետվությանը:




Լրահոս