Armenian text to speach

Անօդաչու սարքերը հարվածել են Ռուսաստանի 7 շրջանների՝ խափանելով էլեկտրամատակարարումը և հրդեհ առաջացնելով խոշոր քիմիական գործարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ գիշերվա ընթացքում անօդաչու սարքերի լայնածավալ հարձակումներ են տեղի ունեցել առնվազն 7 շրջաններում։ Հարվածների հետևանքով մի շարք քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի և ջեռուցման խափանումներ, իսկ Սամարայի շրջանում հրդեհ է բռնկվել աշխարհի խոշորագույն ամոնիակ արտադրողներից մեկում՝ TogliattiAzot քիմիական գործարանում։

Օրյոլի շրջանում վնասվել է քաղաքային ենթակառուցվածք, ինչի հետևանքով որոշ թաղամասերում դադարեցվել են ջեռուցումն ու տաք ջրի մատակարարումը, փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները։ Ռոստովի շրջանում վնասվել են քաղաքացիական օբյեկտներ և անջատվել է էլեկտրամատակարարումը։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է 94 ուկրաինական ԱԹՍ, սակայն այս տվյալները անկախ աղբյուրներով չեն հաստատվել։




Լրահոս