Armenian text to speach

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է գործընկերներին Հայաստանում ԶՖԳ գրասենյակի բացման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացման գործընկերության ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, այդ թվում՝ քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի, ջրային ոլորտի ինստիտուցիոնալ զարգացման, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Հատուկ ընդգծվել է Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրամի գործունեության շրջանակներում մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև առաջիկա համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ:




Լրահոս