Armenian text to speach

Տեղի է ունեցել խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը՝ պետական մարմինների, ինչպես նաև հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ մասնակիցների կողմից ներկայացված առաջարկներին և իրավիճակային լուծումներին: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել մասնավոր ընկերությունների կողմից մշակված նորարարական գործիքների կիրառման հնարավորությանը՝ ճանապարհային գրաֆիկի վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման և դրանց վերլուծության արդյունքում համապատասխան որոշումների կայացման նպատակով:

Նիստի ավարտին փոխվարչապետի կողմից պատասխանատուներին հանձնարարվեց ըստ իրավիճակների մանրամասն վերլուծել ներկայացված առաջարկները՝ 2026 թվականի սկզբին դրանք ամփոփելու և առաջիկա գործողությունների ծրագիր կազմելու նպատակով:




Լրահոս